Հաց բերողի հուղարկավորությունը՝ այսօր «Սան Լազար» սգո սրահից

Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբը հայտարարել է, որ Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի՝ մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Հասցեն՝ Լուկաշին 152:

Հուղարկավորությունը՝ չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:

Մարտի 21-ին՝ ժամը 17.00-ից սկսած, ինչպես նաև չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 12.00-ից Մերգելյան ինստիտուտի մուտքի հարակից տարածքից ավտոբուսները քաղաքացիներին կտեղափոխեն դեպի վերը նշված սգո սրահ:

Մեկնաբանել