Սերժ Սարգսյանը կմասնակցի Աբու Դաբիում հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին, որի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ:

***

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։