Ֆինանսների նախարարը անիրատեսական է համարում կուսակցությունների խոստումները

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը անիրատեսական է համարում նախընտրական շրջանում քաղաքական ուժերի՝ թոշակները, աշխատավարձերը բարձրացնելու մասին հայտարարությունները։ Նա նաև բնական է համարում ընտրություններից առաջ տնտեսական ակտիվության բարձրացումը։