Օլեգ Եսայանը՝ Բելառուսում ՀՀ դեսպան և և ԱՊՀ մարմիններում ՀՀ ներկայացուցիչ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով՝ Արմեն Խաչատրյանը ազատվել է Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի ու ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոններից։

Վերոհիշյալ պաշտոններում նշանակվել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Օլեգ Եսայանը: ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում Եսայանին փոխարինել է Վարդան Տողանյանը։

Համապատասխան հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: