Վահե Հարությունյանը՝ ՀՀ նոր զինվորական դատախազ

Մարտւ 23-ին ՀՀ նախագայի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Վահե Հարությունյանը։

Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, այսօր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանին:

Գլխավոր դատախազը նշել է, որ բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է, միաժամանակ ընդգծելով, որ այս ոլորտում դատախազական աշխատանքն առավել զգայուն և մանրակրկիտ պետք է լինի, քանի որ հայկական զիված ուժերում ծառայող զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:

Վահե Հարությունյանի կենսագրությունը

Մեկնաբանել