Ղուկասավան․ երևանամերձ գյուղից Երևան հասնելը լուրջ խնդիր է

Արդեն երկու տարի է Արարատի մարզի երևանամերձ Ղուկասավան գյուղը տրանսպորտի լուրջ խնդիր ունի։ Գյուղի միակ փոխադրամիջոցը 40 րոպեն մեկ աշխատող միջգյուղական երթուղայինն է։ Խնդիրը կարճ ժամանակով լուծվել էր 2015թ․ սահմանադրական հանրաքվեից առաջ։