2300 անկախ դիտորդներ կլինեն 1600 ընտրատեղամասերում

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությամբ գրանցվել և Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերահսկողություն են իրականացնելու 2300 անկախ դիտորդներ, որոնցից 310-ը լիելու են սփյուռքից։ Դիտորդները վերահսկողություն են իրականացնելու 1600 ընտրատեղամասերում։

Այս մասին մարտի 27-ին «Մեդիա կենտրոն»-ում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացի դիտորդ»-ի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը։

Նախաձեռնության կողմից վերջերս ստեղծվել էր «Վերահսկիր ընտրությունը» տեղեկատվական հարթակը, որտեղ գրանցվելով, ընտրությանը չմասնակցող քաղաքացին հնարավորություն ունի գրանցվել՝ ապա համապատասխան բազայի հետ համեմատությամբ ստուգել՝ արդյո՞ք իր փոխարեն քվեարկել են, թե ոչ։

Արմեն Գրիգորյանը նշում է՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ու խմբերի միջև կան այնպիսիսք, որոնք կարող են փոխկապակցված լինել տարբեր քաղաքական ուժերի՝ օրինակ «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ։