«Իգլա»-ի գործով Վրաստանի իրավապահների կողմից ձերբակալվել է ՀՀ քաղաքացի

Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստան «Իգլա» բերելու գործով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացու:

Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանի իրավապահ մարմինների գրության հիման վրա ընթացիկ տարվա մարտի 27-ին, Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցում՝ Գինու բլուր խաչմերուկում ձերբակալել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետով և 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով հետախուզվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին:


Մարտի 22-ին ՝ Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանին։

Մեկնաբանել