ՕՐՕ–ի համակիրներին թույլ չեն տալիս Գավառից հասնել Երևան՝ մասնակցելու հանրահավաքին

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի շտաբը ստացել է ահազանգ այն մասին, որ Գավառի համակիրներին թույլ չեն տալիս գալ Երևան՝ մասնակցելու հանրահավաքին։

«Նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕ–ի համակիրները պետք է այսօր շարժվեն Երևան, սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելել տեղաշարժվել»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց OՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ դաշինքի համակիրները փորձում են այլ միջոցներ գտնել՝ հանրահավաքին հասնելու համար։

Այսօր երեկոյան Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթ։

Մեկնաբանել