Մատաղիսում կռված ուսանողին ԵՊՀ-ն զեղչ չի տալիս

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Գոռ Լոռեցյանը զինծառայությունն անցկացրել է Մատաղիսում, մասնակցել ապրիլյան պատերազմին։ Նա վերադարձել ու շարունակում է ուսումը ԵՊՀ-ում։ Գոռը դիմել է ԵՊՀ-ին՝ ուսման վարձավճարի զեղչ ստանալու համար, սակայն ապարդյուն։