Իշխանափոխությանը զուգահեռ՝ մշակութային և սերնդափոխություն

Ո՞րն է ժամանակակից երիտասարդի շահագրգռվածությունը թողնել իր ինչ-որ չափով անհոգ կյանքը և մտնել քաղաքական դաշտ։ Ինչո՞ւ «փողոցային»՝ քաղաքացիական պայքարը չի բավականացնում ակտիվ երիտասարդին։ Այս մասին ՍիվիլՆեթը զրուցել է 27-ամյա Շանթ Գրիգորյանի հետ՝ նախկինում «Քաղաքացիական պայմանագրի», իսկ այժմ «Լուսավոր Հայաստանի» անդամ։ Շանթը գալիք խորհրդարանական ընտրություններին առաջադրված է «Ելք» դաշինքի կողմից Արմավիրի մարզում։