System of a Down հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը Ինստագրամում լուսանկար է հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ՝ գրելով, որ նա մեծ հայ ակտիվիստ է, որն ընտրախախտումներ է բացահայտել Հայաստանի կրթական համակարգում։
Սերժ Թանկյանն ու ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը երեկ ժամանեցին Հայաստան։ Նրանք որպես անկախ դիտորդներ մի քանի օր անց վերահսկելու են խորհրդարանական ընտրությունները։