ԱՄՆ-ի սենատորները պահանջում են հետաքննել Թրամփի գործունեությունը Բաքվում

ԱՄՆ-ի Սենատի մի շարք բարձրաստիճան անդամներ նամակ են հղել երկրի գլխավոր դատախազին, ֆինանսների նախարարին և Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենին՝ պահանջելով հետաքննել նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump Organization կազմակերպության գործունեությունը Ադրբեջանում՝ կոռուպցիայի կասկածների և մի շարք օրենքների խախտման առնչությամբ, գրում է New Yorker պարբերականը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ ավելի վաղ անդրադարձել էր այդ նախագծին, որը մոտենում էր ավարտին և որի մեկնարկը այդպես էլ չտրվեց։

Դեմոկրատական սենատորներ Շերոդ Բրաունը, Դայան Ֆայնշտայնը, Բեն Քարդինը իրենց նամակում ուշադրություն են հրավիրում նախագահ Թրամփի և նրա կազմակերպության կապերին Ադրբեջանի կոռումպացված օլիգարխների, ինչպես նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։

Նրանք շեշտում են, որ չնայած Trump Organization-ն առերևույթ դուրս է եկել Baku Tower-ի կառուցման նախագծից, այդուհանդերձ, անպատասխան են մնում մի շարք լուրջ հարցեր՝ կապված Trump Organization-ի հնարավոր քրեական պատասխանատվության հետ:

Ավելին՝ Թրամփի բիզնես շահերը Բաքվում։