Զինված հարձակում են գործել ԵԼՔ-ի թիմի վրա․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ահազանգում է, որ զինված հարձակում են գործել իրենց դաշինքի թիմի վրա՝ Երևանի Հարավարևմտյան թաղամասում։

ԵԼՔ դաշինքի ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս ատրճանակը, որը, ըստ նրա, դաշինքի համակիրներն առգրավել են իրենց վրա հարձակվողից։

«Զենքը մարտական է, լիցքավորված փամփուշտներով,և մեր տղաները կարողացել են խլել այս զենքը»,- ասել է Փաշինյանը։

Բացի այդ, ըստ նրա, ներկ են փչել իր շարժական շտաբի վրայի իր նկարի վրա։