Կենտրոնի 9/40 ընտրատեղամասում մի կնոջ փորձում էին օգնել քվեարկելու առանց փաստաթղթի, հետո օգնեցին քվեարկելու առանց գրանցման։
Օգնողների հերթափոխով քվեարկության պատմություն
-
Վրաստանը ողջունում է դրական ընթացքն Ադրբեջանի և Հայաստանի միջև. Կոբախիձե
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը և պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանի կայունության հարցում, այսօր Հայաստանի վարչապետի հետ ճեպազրույցում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Մեր ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են։ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը։ Պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ՝ ապահովելու կայունությունը տարածաշրջանում մեր ուժերի ներածին չափով», – ասաց նա։ Փաշինյանն իր հերթին գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները՝ նշելով, որ պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսը արդեն համաձայնեցված է։ Նա հայտնել է, որ Հայաստանը առաջարկել […]
-
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն ուղարկվել է նոր քննության
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը, որի վճիռը կայացրել էր առաջին ատյանի նախկին դատավոր Աննա Դանիբեկյանը, Վճռաբեկ դատարանի սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանվել է։ Այդ մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է դատարանի կայքից։ Վճռաբեկ դատարանը նաև որոշել է գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Գործի նախապատմությունը 2018-ի հուլիսի 26-ին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի կամ Սահմանադրական կարգի տապալման գործով։ Գործը վերաբերում էր 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին։ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով. առաջինը՝ այլ անձանց հետ սահմանադրական կարգի տապալում, որը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն էր և հետագայում ճանաչվեց հակասահմանադրական, երկրորդը՝ 3 մլն դոլար կաշառք վերցնելու հոդվածը, […]
-
Փաշինյանը Կոբախիձեին մանրամասներ է փոխանցել խաղաղության պայմանագրի և սահմանազատման մասին
Թբիլիսիում սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ըստ ՀՀ վարչապետի գրասենյակի հաղորդագրության՝ Իրակլի Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը բոլոր ոլորտներում: Վրաստանի վարչապետը շեշտել է Հայաստանի հետ առևտրատնտեսական փոխգործակցության, բիզնես կապերի ընդլայնման և ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը: «Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար` նշելով, որ փոխադարձ բարձր մակարդակի այցերի ինտենսիվ բնույթը վկայում է երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը` ընդլայնելու և ամրապնդելու բազմակողմ համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է բարեկամ Վրաստանի հետ […]
-
Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել հերթական առաջարկը, որում «բացառապես փոխհամաձայնեցված տեքստն
Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին․ այսօր ֆրանսիացի պաշտոնակից Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարի խոսքով՝ հայկական կողմը փոխանցել է իր հերթական խմբագրական առաջարկները, որոնցում բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն փոխհամաձայնեցված տեքստն է: «Տարբեր շատ գործընկերներ տարբեր փուլերում ներկա են եղել այս գործընթացին, նկատի ունեմ, գործընկեր պետություններ, բայց ուզում եմ նորից նշել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին այս գործընթացում, Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության հաստատմանը, այդ տեսլականին, և այս ամենի համար ևս ուզում եմ մեր երախտիքը հայտնել և ասել, որ այդ աջակցությունը շատ զգալի է և կարևոր: Ամփոփելով՝ կրկին ասեմ, […]
-
Կեղծ կիբերոստիկանության անունից՝ նոր խաբեության ալիք
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցցանցերի հայկական տիրույթում կրկին տարածվում են կեղծ գովազդային հրապարակումներ, որոնք խոստանում են վերադարձնել խարդախների հափշտակած գումարները: #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս գովազդները և պարզել, որ դրանք նոր տեսակի ֆինանսական խարդախության փորձեր են: Մտացածին «կիբերոստիկանություն» և կեղծ խոստումներ Կեղծ գովազդներում հայտարարվում է, թե իբր «Հայաստանի կիբերոստիկանությունը» պատրաստ է «14 աշխատանքային օրվա ընթացքում» վերադարձնել խաբեբաներից տուժած քաղաքացիների կորցրած գումարները: Գովազդներում առկա հղումները տանում են «Միջազգային կիբերոստիկանություն» անվանումով Cyber-eu.space հասցեով կայք, որտեղ պահանջվում է լրացնել անձնական տվյալներ՝ իբրև թե գումարի վերադարձի գործընթացը սկսելու համար: Խարդախները գովազդներում և կասկածելի կայքում օգտագործում են ՀՀ ոստիկանության, ինչպես նաև Եվրոպական միության և «Եվրոպոլ» գործակալության տարբերանշանները՝ […]
-
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՍԴ․ Արթուր Հովհաննիսյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն ուղարկվել է Սահմանադրական դատարան, որից հետո կգնա Ազգային ժողով՝ վավերացման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ «Մենք դեռ ժամանակ կունենանք բավականին մանրամասն քննարկելու այս գործընթացը։ Կանոնակարգն, ըստ էության, հիմնականում տեխնիկական լուծումների մասին է։ Մենք կարող ենք արձանագրել, որ դժվար թե գործ ունենանք սահմանադրական խնդրի հետ՝ չնայած հարցը Սահմանադրական դատարանի դաշտում է։ Սպասենք, թե ինչ եզրակացություն կտա ՍԴ-ն»,- նշեց Հովհաննիսյանը։ Հարցին, թե՞ ինչու Կիրանցում սահմազատման գործընթացից հետո նոր կանոնակարգը ստորագրվեց, Արթուր Հովհաննիսյանը նախ խնդրեց վերհիշել համատեքստը, թե ինչպես Տավուշի մարզում սկսվեց սահմանազատումը։ «Արձանագրելով, որ […]
-
Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին խաղաղության գործընթացում և եվրոպական հարթակներում
«Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության մի շրջան, որը նաև Հայաստանին առևտրի զարգացման և բարգավաճման հնարավորություն կտա». սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասւոլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։ Շարունակելով այս միտքը՝ նշեց, որ նախքան COP29-ը Ադրբեջանը պետք է ցույց տա, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության։ Սեժուրնեն ընդգծեց, որ Ֆրանսիան շարունակելու է աջակցել Հայաստանին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում և եվրոպական հարթակներում։ «Կարծում եմ, որ ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը նույնպես պետք է շարունակվի։ Դիտորդների ներկայությունը շատ կարևոր է ռիսկերի նվազեցման և թափանցիկության ապահովման առումով»,- ասաց ֆրանսիացի նախարարը։ Սեժուրնեն նաև տեղեկացրեց, […]