Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում տեղադրել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրութուններին մասնակցած քվեարկողների ցուցակների էլեկտրոնային ֆայլերը։
ԿԸՀ-ն հաղորդագրություն է տարածել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, սահմանված կարգով և ժամկետում, սկանավորվել և հրապարակվել են 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները։
Ընտրողների ստորագրված ցուցակները ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ պետք է ամենաուշը մինչև 04․04․2017թ․ ժամը 12-ը տեղադրված լինեին ԿԸՀ-ի կայքում։