Միայնակ Գայլի «վերջին» դատական նիստը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» տեսակցությունների արգելանքի դեմ բողոքի դռնփակ նիստը։ Պաշտպան Արա Ղարագյոզյանը պատմում է, որ դռնփակ նիստի ժամանակ դատախազը հայհոյել է Խանդոյանին, ինչից հետո թե՛ Միայնակ Գայլը, թե՛ պաշտպանը դուրս են եկել նիստերի դահլիճից։ Նիստը շարունակվել է առանց նրանց ներկայության։

Մեկնաբանել