Վրաստանում քննարկում են փակ տարածքներում ծխելն արգելելը

Վրաստանի խորհրդարանը քննարկում է «Ծխախոտի վերահսկաման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը կարգելի փակ տարածքներում ծխելը, այս մասին գրում է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիան», վկայակոչելով՝ interpressnews.ge-ին։

Մասնավորապես Վրաստանում հնարավոր է ծխելն արգելվի ցանկացած փակ տարածքում, բացի սեփական բնակարանից ու քրեակատարողական հիմնարկներից։ Նախագծի հեղինակները՝ ծխախոտի վերահսկման դաշինքի կազմում գտնվող կազմակերպությունները, նշում են, որ կարգելվի նաև ծխախոտի գովազդն ու ցուցահանդեսը:

Դաշինքի ներկայացուցիչները հույս ունեն, որ օրինագծին դեմ արտահայտվող պատգամավորներ չեն լինի, այն կընդունվի առաջին ընթերցմամբ:

Խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեի խոսքով՝ փակ տարածքներում ծխելը կարգելվի 2018թ․-ի մայիսից, իսկ 2020թ․-ին ուժի մեջ կմտնի մարզադաշտերում և բաց տարածքներում ծխելու արգելքը:

Մեկնաբանել