Ապրիլի 17-ի երկուշաբթին կլինի ոչ աշխատանքային

Զատկի տոնին հաջորդող ապրիլի 17-ի՝ աշխտանքային երկուշաբթի օրը կտեղափոխվի մայիսի 6-ի՝ շաբաթ օրը, այս հարցն ընդգրկված է կառավարության ապրրիլի 6-ին կայանալիք նիստի օրակարգում։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազատութության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը»:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից»,- նշված է կառավարության որոշման մեջ:

Մեկնաբանել