«Տեր, Ողորմեա»-ն՝ Թանկյանի կատարմամբ՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում

Արցախ այցելած Սերժ Թանկյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցիում կատարել է «Տեր, Ողորմեա» երգը։

Արցախում Թանկյանը հայտարարել է, որ իր մենահամերգն Արցախում չի ուշանա։

«Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ նվագեի, և եթե կարողանամ ուրիշ արվեստագետներ էլ հետս բերեմ: Հիմա ամենակարևորն Արցախի մասին խոսելն է և այն ներկայացնելը տարբեր վայրերում և մարդկանց: Պետք է բոլորն իմանան, որ Արցախը շատ գեղեցիկ երկիր է, և այստեղի ժողովուրդը բոլորին սպասսում են ժպիտներով և մեծ սիրով: Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա»,- ասել Թանկյանը:

Մեկնաբանել