Ժողովրդի ձայնը չմասնատելու նպատակով Ժառանգությունը հայտ չներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին

Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում մեկնաբանում է առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու կուսակցության դրդապատճառները։ Հայտարարությունը՝ ստորև։

Նախընտրական շրջանում բռնություններով և քաղաքական բանտարկություններով, իսկ ընտրությունների օրը՝ համատարած կաշառքներով և այլ զանգվածային ընտրակեղծիքներով մթագնած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին գործող իշխանության՝ ՀՀԿ-ի մոտ ազատ, արդար և օրինական ընտրությունների կազմակերպման քաղաքական կամքի բացակայությունը:

Ամեն դեպքում՝ մեր ժողովրդի ձայնը չմասնատելու նպատակով հերթական անգամ Ժառանգությունը հայտ չներկայացրեց Երևանի ավագանու ընտրական մրցապայքարի մեջ մտնելու՝ փոխարենը հաջողություն և օրինական մրցակցություն մաղթելով բոլոր թեկնածուներին և իր զորակցությունը՝ ընտրություններին մասնակցող ընդդիմությանը և Հայաստանի քաղաքացու ազատ և անկաշառ կամարտահայտությանը:

Հանուն մայրաքաղաքի և համայն հանրապետության, իրականում հարկավոր է, որ պարոն Մարգարյանը և իր կուսակցությունը իրենք դառնան պարկեշտ, օրինապաշտ ընդդիմություն ամբողջ երկրում և Երևանից սկսյալ:

Իսկ մենք դեռ կխոսենք ընտրություններից հետո:

Մեկնաբանել