Թրամփի օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վստահության մակարդակն ավելի ցածր է, քան Օբամայի օրոք էր․ Պուտին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վստահության մակարդակը ավելի ցածր է, քան Բարաք Օբամայի օրոք էր, «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կարելի է ասել, որ աշխատանքային մակարդակում, հատկապես՝ ռազմական, վստահության մակարդակը ավելի լավը չի դարձել, այլ ավելի շուտ վատթարացել է»,- ասել է Պուտինը։

Այս հայտարարությունը ՌԴ նախագահն արել է Մոսկվա ժամանած՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից առաջ։ Հանդիպմանը նախորդել է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը՝ Սիրիայում ծավալված իրադարձություններով պայմանավորված։

Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Մոսկվայի շահերից է բխում Սիրիայի հարցում գործողությունների համակարգումը, այլ ոչ թե «անհուսալի դաշնակցին» սատարելը [Սիրիայի նախագահ Բաշար Ասադին – խմբ]։ Մոսկվայում նման հայտարարություններն ընկալվել են որպես վերջնագիր։

Ավելի մանրամասն՝ Կկայանա՞ արդյոք ռուս-ամերիկյան «մեծ գործարք»․ Թիլերսոնի մոսկովյան այցին ընդառաջ։

Մեկնաբանել