Արցախում 2016թ․ գրանցվել է 9․2 տոկոս աճ

Արցախում 2016թ․ գրանցվել է 9.2 տնտեսական աճ՝ ըստ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների։ Պաշտոնական վիճակագրությունն այսօրհրավիրած ասուլիսին ներկայացրել է ԼՂՀ ԱՎԾ պետ Կարեն Ներսիսյանը։

Չնայած ապրիլյան պատերազմին՝ Արցախի տնտեսությունը գերթե երկնիշ աճ է ունեցել՝ 9․2 տոկոս։ (Հայաստանում 2016թ․ գրանցվել է ընդամենը 0․5 տոկոս տնտեսական աճ)։

ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016թ. կազմել է 229.7 մլրդ դրամ` 2015թ. 209.3 մլրդ դրամի փոխարեն: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 109.2 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 100.5 տոկոս (2015թ. համապատասխանաբար 109.1 տոկոսի և 101.6 տոկոսիփոխարեն):

2016թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1577.3 հազ. դրամ, 3282.7 ԱՄՆ դոլար` 2015թ. 1443.8 հազ. դրամի կամ 3021.0 ԱՄՆ դոլարի դիմաց:

2016թ. դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2015թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 119.6 տոկոս, 2016թ. նոյեմբերի համեմատ` 123.2 տոկոս, իսկ2016թ. հունվար-դեկտեմբերին (աճողական) 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` 107.2 տոկոս:

Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 29.0%, մշակող արդյունաբերություն` 33.8%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 36.0% և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում ևվերամշակում՝ 1.2%: 2016թ. արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակայինթվաքանակը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ կազմել է 95.8 տոկոս, ընդ որում՝ աճ արձանագրվել է ջրամատակարարման, կոյուղու, թափոններիկառավարման և վերամշակման ոլորտում, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդիմատակարարման ոլորտում, համապատասխանաբար` 8.6 և 1.4 տոկոսներով:

Գյուղատնտեսության և ձկնորսության համախառնարտադրանքը 2016թ. փաստացի գներով կազմել է 68.5 մլրդ դրամ, այդ թվումգյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 68.4 մլրդ դրամ, ձկնորսությանհամախառն արտադրանքը` 0.1 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը2015թ. համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 7.4 տոկոսով, հիմնականումպայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի աճով: 2016թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռողբաժինը պատկանում է հացահատիկի և հատիկաընդեղենի (ներառյալ եգիպտացորեն) (31.2 տոկոս), մսի (26.4տոկոս), կաթի (15.0 տոկոս) արտադրությանը:

Շինարարության ոլորտում գրանցվել է անկում։ 2016թ. հանրապետությունում իրականացվել է 45.7 մլրդ դրամիշինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 9.0 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել ենընդհանուրի 88.1 տոկոսը: Շինարարության 30.4%-ը կատարվել է պետական բյուջեի, 27.9%-ը՝ կազմակերպությունների, 17.6%-ը` այլ միջոցների, 11.4%-ը՝ մարդասիրական օգնության, 9.3%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին: Հանրապետությունում իրականացված շինարարության 24.3%-ը բաժին է ընկել փոխադրումներ և պահեստային տնտեսության, 20.1%-ը` անշարժ գույքի հետ կապված գործունեության, 16.0%-ը` հանքագործականարդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղերին:

Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը զիջում է մարդասիրական 25.3%-ով, բնակչության՝ 28.3%-ով, կազմակերպությունների` 30.2%-ով, համայնքների` 38.3 %-ով, օտարերկրյա ներդրողների` 62.5 %-ով միջոցների հաշվին իրականացված շինարարությունը և հակառակը, 82.6%-ով աճել է արտաբյուջետային, 61.8%-ով` Արցախի ներդրումային հիմնադրամի, 14.8%-ով` պետական բյուջեի և 2.7%-ով` այլ միջոցների հաշվին կատարված շինարարությունը:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016թ. փաստացի գներով, կազմել է 162.0 մլրդ դրամ կամ 338.0 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 38.9 մլրդ դրամ (81.1 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 123.2 մլրդ դրամ (256.9 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 84.3 մլրդ դրամով (175.8 մլն ԱՄՆ դոլարով): 2016թ. համեմատությամբ 2015թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 7.4 տոկոսով, ընդ որում, արտահանումը` 30.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.7 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 7.7 տոկոսով:

Սպառողական շուկա․ 2016թ. ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 153.5 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 64.9%-ը բաժին է ընկել առևտրիշրջանառությանը, 35.1%-ը ծառայություններին: 2016թ. առևտրի շրջանառությունը, ընթացիկգներով, կազմել է 99.6 մլրդ դրամ, 2015թ. նույն ժամանակաշրջանի համապատասխանցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 12.6 տոկոսով:

2016թ. մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 85.9 մլրդդրամ, որը 2015թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 4.8 տոկոսով: 2016թ. մեկ բնակչի հաշվով մանրածախ առևտրիշրջանառությունը կազմել է 590.0 հազ. դրամ:

2016թ. հանրապետությունում ծառայությունների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 53.9 մլրդ դրամ, 2015թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 3.7 տոկոսով:

2016թ. ծառայությունների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել ֆինանսական և ապահովագրական գործունեության, տեղեկատվության և կապի, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ծառայությունները, համապատասխանաբար` 36.8, 16.9, 10.2 տոկոս:

Գներ․ ԼՂՀ սպառողական շուկայում 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերինկատմամբ արձանագրվել է գնանկում: Սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ: ԼՂՀ-ում 2016թ. դեկտեմբերը 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողականգների ինդեքսը կազմել է 98.6 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելիցխմիչք և ծխախոտ)՝ 99.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 96.6, ծառայությունների սակագներինը՝ 99.4 տոկոս:

2016թ. տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը (ՄԱԱ) կազմել է 152.7 հազ. դրամ և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1.1 տոկոսով: Ընդ որում՝ բյուջետային ֆինանսավորում ունեցող հիմնարկներում և կազմակերպություններում զբաղվածների աշխատավարձը կազմել է 171.4 հազ. դրամ ևնախորդ տարվա համեմատությամբ աճել է 2.0 տոկոսով, իսկ առևտրային և ոչ առևտրայինկազմակերպություններում զբաղվածներինը՝ համապատասխանաբար` 135.9 հազ. դրամ: Միջին ամսական իրական աշխատավարձը (ՄԱԱ) նախորդ տարվա համեմատ աճել է 2.6%-ով: Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է ՄԱԱ-ի 36.0%-ը, նվազագույն սպառողական բյուջեի (ՆՍԲ) արժեքի 102.1%-ը, ՄԱԱ-ն 2.8 անգամ գերազանցել է ՆՍԲ-ի արժեքը:

Ժողովրդագրություն․ 2016թ. ԼՂՀ-ում ծնվածների թիվը կազմել է 2471 երեխա, մահացածների թիվը` 1222 մարդ, բնական աճը՝ 1249 մարդ:

Մեկնաբանել