Իրանի և Ադրբեջանի ՊՆ նախարարները քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը

Ապրիլի 16-ին Թեհրանում կայացել է Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Հոսեյն Դեհղանի հանդիպումը։ Ադրբեջանական կայքերը, հղում անելով երկրի ՊՆ-ին, գրում են, որ քննարկվել է երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարը։

Իրանական IRNA գործակալությունը գրում է, որ Դեհղանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը թույլ չեն տա՝ օտարները միջամտեն իրենց հակամարտությանը։

Հասանովը շեշտադրել է երկկողմ ռազմական կապերի ընդլայնումը՝ նշելով, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ճանապարհ է հարթել համագործակցության խթանման համար։

***

Հունվարի վերջին Թեհրանում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Վերջինիս հետ հանդիպմանը Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը հայտարարել էր, որ «տարածաշրջանում առկա դժվարությունները կարող են հաղթահարվել միայն խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բանակցությունների միջոցով»։ Կողմերը քննարկել էին Հայաստան-Իրան աճող երկկողմ համագործակցությունը

Մեկնաբանել