Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի նկառմամբ բռնության դեպքին։ Աթանեսյանը և Սողոմոնյանը հայտարարել են, որ իրենց նկատմամբ բռնությունը կազմակերպված է եղել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից։
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։ Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել»,- ասված է Արա Զոհրաբյանի հայտարարությունում։