Սոչիում այսօր կկայանա Պուտին-Էրդողան հանդիպում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնում է Սոչի, որտեղ հանդիպում է ունենալու ՌԴ պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, մեկնելուց առաջ Էրդողանը Ռուսաստանին կոչ է արել հանել Թուրքիայից պատժամիջոցները առևտրային ոլորտում հարաբերությունները բարելավելու համար։

«Եթե մենք ցանկանում ենք հասնել 100 մլրդ դոլարի առևտրաշրջանառության, ապա մենք պետք է անհապաղ հանենք բոլոր սահմանափակումները»,- ասել է Էրդողանը։

Ապրիլի վերջին ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել էր, որ կառավարությունը չի դիտարկում Թուրքիայից մթերային էմբարգոն հանելու հնարավորությունը։

Ինչպես փոխանցում է Hurriyet Daily News-ը, Պուտինն ու Էրդողանը կենտրոնանալու են սիրիական ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի վրա։ Բանակցությունների առանցքում լինելու է հրադադարը Սիրիայում։