«Պեգասուս»-ի մուտքը Հայաստան հետաձգվում է

Թուրքական «Պեգասուս» ավիաընկերության մուտքը Հայաստան ավիաշուկա անորոշ ժամկետով հետաձգվել է․ այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Նա պարզաբանել է, որ երեկ են ավիաընկերությունից նամակ ստացել․ առաջացել են որոշ տեխնիկական խնդիրներ, մուտքը Հայաստան հետաձգվում է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 1-ից շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը: Թռիչքները պետք է կիրականացվեին երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Մեկնաբանել