ԿԸՀ-ն չի հավատում բողոքաբերներին

Մայիսի 2-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լսեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ կազմակերպությունների՝ խորհրդարանական ընտրությունների դիտորդների արձանագրած բողոքները, և տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները թողեց անփոփոխ։