Լոս Անջելեսում մեկնարկել է «Ստեղծարար Հայաստան» նախաձեռնությունը

Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում (UCLA) մեկնարկել է «Ստեղծարար Հայաստան» (Creative Armenia) նախաձեռնությունը։

«Ստեղծարար Հայաստանի» առաքելությունն է բացահայտել տաղանդներին և թվային դարաշրջանում զարկ տալ փոփոխիչ ուժ ունեցող պատմություններին, հաղորդում է Asbarez.com-ը։

«Ստեղծարար Հայաստանը» շահույթ չհետապնդող կազմակերպություն է` հիմնված Լոս Անջելեսում և Երևանում: Դրա առցանց հարթակը ծրագրավորման հանգույցն է՝ ստեղծագործական մարտահրավերներով, կրթաթոշակներով, տեսանյութերի պատրաստմամբ և թվային ամսագրով։

Գրեմմիի մրցանակակիր երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանկյանը և կինոռեժիսոր Կառլա Կարապետյանը ներկայացրել են կազմակերպության առաջին նախաձեռնությունը՝ 5000 դոլար տեսահոլովակի հայտ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի կողմից («Հյուրանոց Ռուանդա» և «Խոստում» ֆիլմեր): Creative Challenge 001: Art of Impact անվամբ տեղծագործական մրցույթին կարող են մասնակցել կինոգործիչներ աշխարհի բոլոր ծայրերից՝ ներկայացնելով առավելագույն 60 վայրկյան տևողությամբ տեսանյութ։ Թեման մարդու իրավունքներն են։

«Մենք մշակութային նոր կոալիցիա ստեղծելու մեկնակետում ենք և հպարտ ենք, որ միասին ստեղծում ենք մշակութային նոր ու տոկուն այս ենթակառուցվածքը»,- ասել է «Ստեղծարար Հայաստանի» հիմնադիր Կարին Հովհաննիսյանը։

«Համագործակցելով «Խոստում»-ի, «Գյուլբենկյան» հիմնադրամի, խոշոր անանուն բարեգործի և աջակիցների գլոբալ ցանցի հետ՝  «Ստեղծարար Հայաստանն» արտացոլում է հայ համայնքի աճող հետաքրքրությունը մարդու իրավունքների և ժամանցի հարթություններում»,- ասված է հաղորդագրությունում։

Լուսանկարում՝ Սերժ Թանկյանը, Կարին Հովհաննիսյանը, Թերի Շվարցը և Էրիկ Իսրայելյանը