Ինչպես սովորել Եվրոպայում․ մեկնարկել է Էրազմուս + ծրագիրը

Հայաստանից ուսանողներն ու դասախոսները Եվրոպական Միությունից դրամաշնորհ կստանան Եվրոպայում սովորելու և դասավանդելու համար: Իսկ եվրոպացի ուսանողներն ու դասախոսները կայցելեն Հայաստան՝ գիտելիքն ու փորձը փոխհարստացնելու և կրթական համակարգին ծանոթանալու համար՝ Էրազմուս կրթական փոխանակման ծրագրի շրջանակում։

Էրազմուս+-ը կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով Եվրոպական Միության նոր ծրագիրն է, որն ընթանում է 2014-2020 թթ-ին:

Էրազմուս կրթական ծրագիրը գործում է արդեն 30 տարի՝ ապահովելով կրթության շարժունություն Եվրոպայում և ԵՄ հարևանության երկրներում։

Էրազմուս կրթական փոխանակման ծրագիրը մեկնարկել է 1987 թ. նախ եվրոպական մի քանի երկրների միջև, այնուհետև ընդլայնվել Եվրոպական Միության ողջ տարածքով՝ հետագայում ընդգրկելով նաև հարևանության երկրները, ներառյալ՝ Հայաստանը: