ՀՅԴ-ն երևանյան ընտրություններում կաջակցի ՀՀԿ-ին

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որ Երևանի ավագանու մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում աջակցելու է գործընկեր Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

«Այս որոշումը բխում է երկրում որակական փոփոխություններ կատարելու երկու կուսակցությունների համատեղ հանձնառությունից: Մեր ընկերներին ու համակիրներին հորդորում ենք մայիսի 14-ին քվեարկել Տարոն Մարգարյանի գլխավորած ցանկի օգտին:

Կարևորելով գիտակցված քվեով Երևանի ավագանի ձևավորելու անհրաժեշտությունը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ նեկայացուցիչները իրենց մասով ապահովելու են մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:

Ինչպես արդեն հայտարարել ենք՝ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երևանի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»,- ասված է հայտարարությունում:

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, ԵԼՔ դաշինքը՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի ղեկավարությամբ։