Թափառող շները հոշոտել են Կենդանաբանական այգու եղնիկներին

Մայիսի 6-ի վաղ առավոտյան Երևանի կենդանաբանական այգու անվտանգության ծառայության աշխատակիցներից հաղորդում է ստացվել, որ մի խումբ շներ ներխուժել են Այգու եվրոպական եղնիկների ազատավանդակ և հարձակվել կենդանիների վրա։

Պատահարի արդյունքում երկու եղնիկ անկում է ապրել, մի քանիսը ստացել տարբեր չափի վնասվածքներ։ Եղնիկները ստացել են անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, վնասված կենդանիների կյանքին վտանգ չի սպառնում։