Vive la France! Բարաք Օմաբան Մակրոնի հաղթանակը համարում է ազատական արժեքների հաղթանակ

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։ 

«Ես չեմ պատրաստվում շատ ընտրություններում ներգրավվել, քանի որ այլևս չեմ հավակնում նախագահության, բայց Ֆրանսիայի ընտրությունները շատ կարևոր են Ֆրանսիայի և այն արժեքների համար, որոնք մեզ համար շատ թանկ են, քանի որ Ֆրանսիայի հաջողությունը կարևոր է ամբողջ աշխարհի համար։ Ես հիացած եմ այն ընտրարշավով, որում Էմանուել Մակրոնը հաղթեց։ Նա պայքարեց ազատական արժեքների համար։ Նա ի ցույց դրեց այն կարևոր դերը, որ Ֆրանսիան խաղում է Եվրոպայում և ամբողջ աշխարհում։ Եվ նա հանձնառու է ֆրանսիացի ժողովրդի ավելի լավ ապագայի համար։ Նա հենվում է մարդկանց հույսերի և ոչ թե վախերի վրա․․․»։

Օբաման խոսքն ավարտել է՝ ասելով, որ աջակցում է Էմանուել Մակրոնին։ 

«En Marche ! Vive la France!»,- ասել է Բարաք Օբաման։

 Ֆրանսիայում կիրակի կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էմանուել Մակրոնը քվեների նախնական հաշվարկներով հավաքել է 60 տոկոս ձայն, նրա մրցակից Մարին լը Պենը հավաքել է 40 տոկոս ձայն։