Արծվիկը՝ «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչում

Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը մայիսի 9-ին Կիևում «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում քվեարկության արդյունքում անցավ եզրափակիչ։ Եզրափակչում են նաև Լեհաստանի, Մոլդովայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Հունաստանի,  Ավստրալիայի, Կիպրոսի, Բելգիայի, Ադրբեջանի ներկայացուցիչները: 

«Եվրատեսիլ-2017»-ին Արծվիկը մասնակցում է Fly with me երգով, որի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են:

Մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի մայիսի 13-ին՝ ժամը 23-ին, Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի եթերում: