Շփման գծում գնդակոծվել է Շանթ հեռուստաընկերության մենքենան, օպերատորը վիրավորվել է

Երեկ երեկոյան, ժամը 18:00-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Այս մասին տեղեկացնում է Շանթ հեռուստաընկերությունը:

Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: