«Շանթ»-ի օպերատորը վիրահատվել է, նրա առողջական վիճակը կայուն է

Շանթ Հ/Ը հաղորդում է, հղում անելով «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանին, որ Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատել են հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանին: Դավիթի առողջական վիճակը կայուն է: Հնարավոր է նրան տեղափոխեն Երևան:

Երեկ երեկոյան, ժամը 18:00-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: 

Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: