Արցախի օմբուդսմենը Հունգարիայում մատնանշել է Սաֆարովի արտահանձնման և ապրիլյան պատերազմում վայրագությունների պատճառական կապը

Սաֆարովի հերոսացումը ուղեկցվել է նրա հանցանքը երիտասարդների համար օրինակելի դարձնելու պետական խրախուսմամբ, ինչն իր դրսևորումն է ստացել 2016 թվականի ապրիլին, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Հունգարիայի հանրային ռադիոյով հեռարձակվող հայկական ինքնավարության հաղորդմանը։ Մելիքյանը Բուդապեշտում է՝ «Ռազմական հակամարտությունների զոհերը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի հատման կետում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

Մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրի մասին խոսելիս Ռուբեն Մելիքյանն ընդգծել է դրա պատճառական կապը Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունների հետ։ Նա նշել է նաև, որ Արցախում հիշում են Հունգարիայի այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր բողոքի ձայն բարձրացրին Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ։

Մեկնաբանել