Ափսոսում եմ, որ 15 հազար դրամ փոխհատուցումը ավելի վաղ չենք մտածել․ Նիկոլ Փաշինյան

Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ամփոփում է նախընտրական արշավը։ Փաշինյանն անդրադառնում է նաև իրենց առաջարկած 15 հազար դրամ միանվագ սոցիալական վճարին այն քաղաքացիներին, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից։ Նա ափսոսում է, որ այդ քայլը ավելի վաղ չեն մտածել՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։