Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կխորացնեն համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ այս ամսվա վերջին Բաթումիում եռակողմ նախարարական հանդիպմանը կստորագրի պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր․ այս մասին հայտարարել է Թուրքիայում երկօրյա այցով գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան թուրք պաշտոնակից Ֆիքրի Ըշըքի հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ հուշագիրը միտված է լինելու պաշտպանության ոլորտում համագործակցության խորացմանը։

Ինչպես հաղորդում է agenda.ge կայքը, Իզորիան ասել է, որ Ըշըքի հետ հանդիպումը «շատ արդյունավետ էր»։ Իզորիան շնորհակալություն է հայտնել պաշտոնակցին «ամուր քաղաքական աջակցության» և «գործնական օժանդակության համար»։

Մեկնաբանել