Վրաստանցիների 63 տոկոսի կարծիքով՝ երկրի համար մեծագույն սպառնալիքը Ռուսաստանն է

ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) hետազոտության համաձայն՝ վրաստանցիների 63 տոկոսը կարծում է, որ երկրի համար ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն է։

Նրան հաջորդում է Թուրքիան՝ 6 տոկոս, ԱՄՆ-ը՝ 5 տոկոս, Հայաստանը՝ 1 տոկոս, մարդկանց 15 տոկոսը պատասխանել է, որ «չգիտի»։

Վրաստանցիները նաև պատասխանել են հարցին, թե որ երկիրն է լավագույնս ապահովում Վրաստանի անվտանգությունը․ 35 տոկոս՝ ԱՄՆ-ը, 12 տոկոս՝ Վրաստանը, Ադրբեջանը՝ 2 տոկոս, Ֆրանսիան՝ 1 տոկոս, Թուրքիան՝ 1 տոկոս, Գերմանիան՝ 1 տոկոս, Հայաստանը՝ 1 տոկոս։ 18 տոկոսը ընտրել է «ոչ ոք» տարբերակը, 17 տոկոսը՝ «չգիտեմ»։ 

Հետազոտությունն անցկացվել է ապրիլի 7-28-ը՝ 2,493 մարդկանց շրջանում։