Բաց քվեարկության դեպք Նորագյուղում. ընտրական հանձնաժողովը չի նկատել

Նորագյուղի 9/56 տեղամասում դիտորդ Դավիթ Ավինյանն արձանագրել է բաց քվեարկության դեպք, այնինչ ընտրական հանձնաժողովի անդամները միաձայն պնդում են, որ նման դեպք իրենք չեն տեսել։ Այս տեղամասի դիմաց կուտակում է։ Այստեղ դիտորդներ ունի «Կրթական և մշակութային կամուրջներ» կազմակերպությունը, որի ներկայացուցչին «Ելք»-ի վստահված անձը կասկածում է ՀՀԿ-ի օգտին աշխատելու մեջ։