Մարտական դիրքում հրազենային մարմնական վնասվածքից զոհվել է Արշակ Վահագնի Արշակյանը

14.05.2017թ. ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն, ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները:

Քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Մեկնաբանել