Հայաստանի դատարկվող դպրոցները․ 66 հազարով պակաս աշակերտ՝ տասը տարում

Վերջին տարիների ընթացքում նվազել և շարունակում է նվազել ոչ միայն դպրոցների թիվը, այլև աշակերտների․ եթե 2016/2017 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում սովորում էր 364 868 աշակերտ, ապա 10 տարի առաջ՝ 2007/2008 ուսումնական տարում, սովորել է 431 280 աշակերտ կամ 66 հազարով ավելի։

2009-ին ընդունված «Հանրակրթության մասին» օրենքով Հայաստանում հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Չնայած դրան՝ Հայաստանում 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 15 և բարձր տարիքի 13 928 մարդ չունի տարրական կրթություն, նրանց մոտ 63 տոկոսը կանայք են։

Հանրակրթության մասին օրենքը սահմանում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է հանրակրթության բնագավառի զարգացումը` որպես անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարևոր երաշխիք:

2016/2017 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 1 432 դպրոց, որից 259-ը՝ Երևանում, 2010/2011-ին Հայաստանում գործել է 1450 դպրոց, 259-ը՝ Երևանում։

Վերջին տարիների ընթացքում նվազել և շարունակում է նվազել ոչ միայն դպրոցների թիվը, այլև աշակերտների․ այսպես՝ 2016/2017-ին դպրոցներում սովորում է 364 868 աշակերտ, 10 տարի առաջ՝ 2007/2008 ուս տարում, սովորել է ավելի քան 66 հազարով շատ՝ 431 280 աշակերտ։ Աշակերտների թվի նվազումը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաև արտագաղթով։

Աշակերտների թվի նվազումը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաև արտագաղթով։Եթե 2011/2012-ին դպրոցներից արտերկիր մեկնելու նպատակով դուրս է եկել 5 081 աշակերտ, ապա 2016-2017-ին՝ 7 117։ Ընդ որում, այս թիվը 2013/2014-ից ի վեր աճում է։

Կան նաև ուսումը կիսատ թողնող երեխաներ։ 2016/2017-ին ուսումը կիսատ է թողել 260 աշակերտ․ 10 աշակերտից 7-ի համար պատճառը սոցիալ-տնտեսական վատ պայմաններն են։ 61 աշակերտի էլ ծնողները թույլ չեն տվել դպրոց գնալ։ Սակայն այս թիվը մեծապես նվազել է․ 2007/2008 ուս․ տարում դպրոցից դուրս է եկել ավելի քան 17 անգամ շատ՝ 4 499 աշակերտ։

Դպրոցների խնդիրը միայն աշակերտների պակասը չէ։ Ընթացիկ ուսումնական տարվա տվյալներով՝ 247 դպրոց կամ դպրոցների 17 տոկոսն ընթացիկ նորոգման կարիք ունի, հիմնանորոգման կարիք ունի ավելի քան 1,5 անգամ շատ՝ 428 դպրոց։ 416 դպրոցում գազամատակարարումը բացակայում է։ Հայաստանի 8 դպրոցում դեռևս բացակայում է ջեռուցումը։

141 դպրոցում էլ կոյուղացումն է բացակայում։

Լիլիթ Աբովյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել