Ընտրություններին խախտումների վերաբերյալ ստացվել է 10 հաղորդում. քննչական կոմիտե

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ստացված 10 խախտումներից 8-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«2017թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 15-ին՝ ժամը 11-ի դրությամբ, ստացվել է 10 հաղորդում-ահազանգ։

Ստացված հաղորդումներից 8-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, մեկական՝լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել