Իմ անելիքն է վերադարձնել քաղաքացուն վստահությունը․ Էդուարդ Աղաջանյան

Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ դաշինքի ցուցակով ավագանու թեկնածու առաջադրված Էդուարդ Աղաջանյանը ՍիվիլՆեթի մայիսի 14-ի ուղիղ եթերում խոստանում է հաջորդ հինգ տարիների ընթացքում անել հնարավոր ամեն բան, որպեսզի քաղաքացուն վերադարձնի ընտրությունների նկատմամբ հավատն ու վստահությունը։