Արցախի ՊՆ-ն հրապարակել է կանխարգելիչ գործողությունների տեսանյութը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ադրբեջանական ուժերի ակտիվությանն ի պատասխան ՊԲ ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների մասին տեսանյութ է հրապարակել։

«Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ»,- ասվում է հաղորդագրությունում:

Գործողության տեսագրությունից մի հատված՝ ստորև: