Մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ զինծառայող

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել