Խմբակցությունները ներկայացնում են ԱԺ նախագահի թեկնածուներին

Վեցերորդ գումարման Ազգային ժողովն այսօր ընտրում է ԱԺ նախագահ։ Ըստ կանոնակարգ օրենքի՝ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեին առաջարկելու մեկական թեկնածու։ Կանոնակարգ օրենքով նախատեսված իրավունքից օտվեցին միայն ՀՀկ և ԵԼՔ խմբակցությունները։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով իրենց թեկնածուին, նախ ՀՀԿ խմբակցության անունից շնորհակալություն հայտնեց հինգերորդ գումարման ԱԺ նախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանին` արդյունավետ աշխատանքի համար։

«Նորընտիր ԱԺ նախագահը, վստահ եմ, կօգտագործի Գալուստ Սահակյանի փորձը։ Մենք առաջարկում ենք երեք գումարման Ազգային ժողովներում պատգամավոր ընտրված Արա Բաբլոյանի թեկնածիւթյունը՝ վստահ լինելով, որ Բաբլոյանի թեկնածությունը ընկալելի է թե՛ հանրության և թե՛ ԱԺ-ի համար»,- ասաց Բաղդասարյանը։

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ որպես ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։

«Մարուքյանն ունի բավականին տպավորիչ կենսագրություն և խորհրդարանական աշխատանքի փորձ»,- ասաց Փաշինյանը, հավելելով, որ Մարուքյանը հանրությանը հայտնի է նախ իրավապաշտպան, ապա 2012-ից խորհրդարանական և քաղաքական գործունեությամբ։

«Խորհրդարանում նա իր պատգամմավորական գործունեությամբ աչքի է ընկել, որպես պրոֆեսիոնալ օրենսդիր ևՄարուքյանի աշխատանքի գնահատականը տվել են ընտրողները ապրիլի 2-ի ընտրություններում»,- ասաց ԵԼՔ դաշինքի ղեկավարը։

Փաշինյանը հորդորեց քվեարկել Մարուքյանի օգտին և ասաց, որ իրենք քաղաքական դիրքորոշումների մասին կխոսեն հարցի քննարկման ընթացքում։