ԱԺ Նախագահի թեկնածու Արա Բաբլոյանը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին՝ մարդու իրավունքների, քաղաքական համագործակցության, սահամանդրական դատարանի որոշումների և ուրիշի փոխարեն քվեարկելու արատավոր պրակտիկայի մասին։
Արա Բաբլոյանը, պատասխանելով ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի ԱԺ-ում տարածված ուրիշի փոխարեն քվեարկելու պրակտիկայի վերաբերյալ, ասաց․ «Եղել է դեպք, երբ ես էլ եմ քվեարկել ուրիշի փոխարեն և հանրայնորեն ներողություն եմ խնդրել, կարծում եմ՝ որիշի փոխարեն քվեարկելը ընդունելի չէ»,- ասաց, Բաբլոյանը։
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց ՀՀԿ ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանին։
«Սահմանադրական դատարանը գրեթե բոլոր տարեկան զեկույցներում արձանագրել է, որ ԱԺ չի կատարել Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և օրենքները չի համապատասխանեցրել 2005թ․ Սահմանադրությանը։ Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը այս դիրքորոշմանը»,- հարցրեց Զեյնալյանը։
Բաբլոյանը ի պատասխան ասաց, որ իր ելույթում հատուկ շեշտել է, որ իրենց անելիքներից կարևորագույնն այն է, որ հետամուտ են լինելու իրենց որոշումների իրականացմանը՝ ապահովելով մարդու իրավունքների գերակայությունը և սահմանադրական կարգը երկրում։
«Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են մեզ համար և եթե ընտրվեմ կուսումնասիրեմ և կլծվենք դրանց իրականացմանը»,- ասաց Բաբլոյանը։