Ժողովուրդը քվեարկել է «քուչի լավ տղու» համար․ Գագիկ Ծառուկյան

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստին եկել էր մասնակցելու «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա հայտարարում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովուրդը քվեարկել է «քուչի լավ տղու» ու պաշտոնյա ընկեր ունենալու պայմաններում։ Նա ընտրությունների վրա ազդող խախտում չի արձանագրել։